Հունգարիայի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել Անդրաշ Բակային
946
Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2026 թ., 20:27
![]() Հունգարիայի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել Անդրաշ Բակային: Գերագույն դատարանի նախկին նախագահի օգտին է քվեարկել 140 պատգամավոր, 6-ը դեմ է արտահայտվել, ևս 53-ը չի մասնակցել քվեարկությանը: Ընտրվելու համար անհրաժեշտ էր 199 խորհրդարանականի ձայների երկու երրորդը։ Նոր նախագահը պաշտոնը կստանձնի օգոստոսի 19-ին: Անդրաշ Բական Հունգարիայի Գերագույն դատարանը գլխավորել է 2009-2011 թվականներին: Նա պաշտոնանկ է արվել նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի նախաձեռնած դատական համակարգի բարեփոխումների հետևանքով։ Ավելի ուշ մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշումն անօրինական է ճանաչել: Օգոստոսի 8-ին Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել էր, որ Բական ընդունել է իշխող «Տիսա» կուսակցության առաջարկը՝ ստանձնելու երկրի նախագահի պաշտոնը: |

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
148Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
12830.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
17428.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
14028.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
19027.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
16527.10.2026, 14:42
