Էլ Նինյոյի պատճառով 50 միլիոն մարդ սովի կմատնվի. ՄԱԿ
![]() ՄԱԿ-ի վերլուծաբանները հայտարարել են, որ Էլ Նինյոն մինչև 2027 թվականի վերջը մոտ 50 միլիոն մարդու կհասցնի սուր քաղցի վիճակի: The Guardian-ի տվյալներով՝ իրավիճակը կրիտիկական կդառնա 45 երկրներում: ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը (WFP) հայտարարել է, որ նույնիսկ եթե Էլ Նինյոն ավելի քիչ ծանր լինի, քան ներկայում կանխատեսվում է, այն դեռ ավելի քան 20%-ով կավելացնի արդեն իսկ պարենային անապահովության մեջ գտնվող մարդկանց թիվը: Ամենաշատը կտուժեն Կենտրոնական և Հարավային Ամերիկան, Կարիբյան ավազանը և Հարավային Աֆրիկան: Այս տարվա Էլ Նինյոն կարող է լինել վերջին 70 տարվա ամենաուժեղը: Մասնագետները նշել են, որ գլոբալ տաքացման հետ մեկտեղ այս երևույթը կհանգեցնի գրանցված ամենատաք տարվան՝ կամ 2026-ին, կամ 2027-ին: Սննդամթերքի գները կբարձրանան ամբողջ աշխարհում, նշել է WFP-ի պարենային անվտանգության տնօրեն Ժան-Մարտին Բաուերը: «Դա նաև կախված կլինի արտահանող երկրների կողմից կայացված որոշումներից: Կարևոր է խուսափել այնպիսի իրավիճակից, երբ խոշոր երկրները կդադարեցնեն սննդամթերքի արտահանումը», - ասել է նա: |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
