Սարդինիայում հայտնաբերվել է 3800-ամյա հսկայի դամբարան
![]() Հնագետները Սարդինիայում հայտնաբերել են հսկայի դամբարան։ Իտալիայի մշակույթի նախարարության տվյալներով՝ տրախիտային բլոկներից պատրաստված երկհարկանի կառույցը գտնվում է Մակոմեր քաղաքի մոտակայքում՝ 740 մետր բարձրության վրա։ Հուշարձանը հայտնաբերվել է Կարարսու-Իդդիա տարածքում պեղումների ժամանակ։ Դամբարանը տարիներ շարունակ թաքցված է եղել թփուտներում։ Ներսում պահպանվել է թաղման խցիկ և մուտքի առջև գտնվող հուշարձանային կիսաշրջանաձև էկզեդրա։ Կառույցը եզակի է նրանով, որ մուտքի մոտ գտնվող տարածքը բաժանված է երկու մակարդակի։ Նման կառույցը չափազանց հազվադեպ է, ուստի հայտնագործությունը կարող է փոխել մեր պատկերացումները Նուրագյան քաղաքակրթության շինարարական տեխնոլոգիաների և ծեսերի մասին։ Հսկաների դամբարաններն առաջացել են մ.թ.ա. մոտ 1800 թվականին։ Դրանք ծառայել են՝ որպես կոլեկտիվ թաղման վայրեր։ Կիսաշրջանաձև էկզեդրան օգտագործվել է նախնիներին նվիրված արարողությունների համար։ Պեղումների ժամանակ մասնագետները հայտնաբերել են կերամիկա, որը հաստատում է տարածքում վաղ մարդկային բնակության փաստը։ Սակայն հետազոտողները նաև փաստագրել են անօրինական պեղումների ապացույցներ: Դամբարանի շուրջ հայտնաբերվել են նախապատմական ժամանակներից մինչև հռոմեական դարաշրջան մարդկային բնակության ապացույցներ: Տեղանքն ավելի մեծ համալիրի մաս է կազմում, որը ներառում է նաև պրոտոնուրագներ՝ սրբազան ջրհոր և բնակավայր: Սարդինիայում գտնվող Նուրագները հայտնի են՝ որպես «հսկաների դամբարաններ», քանի որ, ըստ լեգենդի, Նուրագները բարձրահասակ էին: Սակայն այս հին քաղաքակրթության ներկայացուցիչների արտաքին տեսքի մասին հուսալի տեղեկություններ չկան. նրանց մնացորդները չեն պահպանվել: ![]() |

«Շիական էլեմենտն Ադրբեջանում վերջապես ցույց տվեց իր դեմքը». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
5118:54
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից
10916:48
«Մի խփնված ադրբեջանցի է մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
10715:36
«Եթե ադրբեջանցի զինծառայողը գիտի, որ ՀՀ-ում դատվելուց հետո պիտի հանձնվի Ադրբեջանին, արդեն անպատժելիության գիտակցում է ձևավորվում». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8715:12
«Առաջարկում եմ անցնել իրավապահ համակարգի հաստատությունների շենքերով»․ Հակոբ Բադալյան
11014:48
Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում
12814:18

