«Ուկրաինան կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի պատերազմն ավարտվի մինչև ձմեռ»․ Զելենսկի
![]() Ուկրաինան կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի պատերազմն ավարտվի մինչև ձմեռ։ Այս մասին, ինչպես հայտնում է РБК-Украина-ն, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Կիևում Ուկրաինայի դեսպանների մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում։ Նա ներկայացրել է հետագա գործողությունների ծրագիրը, որը պետք է հնարավորինս արագ Ռուսաստանին մղի դեպի խաղաղության։ «Այս տարի ձեր (դեսպանների – խմբ.) խնդիրն է առավելագույն աջակցություն ցուցաբերել արտաքին հարաբերություններում»,- նշել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ ներկայումս անհնար է 100% վստահությամբ կանխատեսել, թե երբ արդյունք կտան դիվանագիտական ջանքերը, Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հեռահար հարվածները և գործընկերային պատժամիջոցները։ Այնուամենայնիվ, դրանք պետք է հասնեն ճնշման այն մակարդակին, որը Ռուսաստանին խաղաղությունից բացի այլընտրանք չի թողնի։ «Մենք շատ կաշխատենք, որպեսզի դա տեղի ունենա աշնանը՝ մինչև ձմեռ, բայց մենք հստակ հասկանում ենք, թե ում հետ գործ ունենք. Պուտինը հույս ունի երկարաձգել այս պատերազմը։ Նա նախապատրաստում է զորահավաք և նոր հարվածներ»,- հայտարարել է Զելենսկին։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
