Ուկրաինացի օդաչուները շուտով օդ կբարձրանան նոր Gripen E մարտական ինքնաթիռներով
![]() Ուկրաինացի օդաչուները շուտով օդ կբարձրանան նոր Gripen E մարտական ինքնաթիռներով. ուսուցումն ընթանում է սպասվածից արագ, հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրառմանը։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կարճ ժամանակահատվածում տիրապետել են հակաօդային պաշտպանության հնարավորություններին։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ ուկրաինացի օդաչուները մի քանի տարի է, ինչ թռչում են F-16 և Mirage ինքնաթիռներով։ Որոշ օդաչուներ նաև ուսուցում են անցնում Շվեդիայում։ «Շուտով մենք կտեսնենք Gripen-ներն Ուկրաինայի երկնքում»,- հայտարարել է Զելենսկին՝ հավելելով, որ կառավարությունը շարունակում է բանակցություններն իր ֆրանսիացի գործընկերների հետ՝ Ուկրաինայի երկնքում նաև Rafale կործանիչներ տեղակայելու համար։ Նախկինում հաղորդվել էր, որ Ուկրաինան նախատեսում է Շվեդիայի հետ կնքված համաձայնագրերի շրջանակներում ստանալ 150 Gripen մարտական ինքնաթիռ։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
