«ԵՄ ոչ մի անդամ իրավունք չունի միակողմանիորեն կասեցնել մեկ այլ երկրի մասնակցությունը Շենգենյան համաձայնագրին»․ Բորել
![]() Եվրոմիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով նախկին բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ ոչ մի անդամ պետություն իրավունք չունի միակողմանիորեն մեկ այլ երկրի բացառել Շենգենյան համաձայնագրից կամ կասեցնել նրա մասնակցությունը դրան։ «Դա անհնար է։ ԵՄ օրենսդրության համաձայն՝ ոչ մի անդամ պետություն չի կարող միակողմանիորեն կասեցնել մեկ այլ անդամ պետության մասնակցությունը Շենգենյան գոտուն։ Նման հնարավորություն պարզապես գոյություն չունի ԵՄ իրավական շրջանակներում», - գրել է նա X-ում՝ մեկնաբանելով Իտալիայի իշխանությունների հայտարարությունները Իսպանիայի հետ ազատ սահմանային անցման վերաբերյալ Շենգենյան համաձայնագիրը կասեցնելու պատրաստակամության մասին՝ Սեուտա անօրինական միգրանտների հոսքի պատճառով։ Ավելի վաղ Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել էր, որ Իտալիայի դեսպանին կանչել է նախարարություն՝ Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի՝ Շենգենյան համաձայնագրի գործողությունը կասեցնելու մտադրության մասին հայտարարությունից հետո։ Ավելի ուշ Ֆինլանդիայի ՆԳ նախարար Մարի Ռանտանենը եվրոպական բոլոր երկրներին կոչ է արել աջակցել Իտալիայի առաջարկին՝ Իսպանիային Շենգենյան գոտուց ժամանակավորապես բացառելու վերաբերյալ։ Վերջին տվյալներով Մարոկկոյից Սեուտա է մտել մինչև 60,000 անօրինական ներգաղթյալ։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
