Ռումինիան արտաքսում է ռուս դիվանագետի
![]() Ռումինիան արտաքսում է ռուս դիվանագետի, այն բանից հետո, երբ Ռումինիայի ռազմաօդային ուժերը երեք օրվա ընթացքում Ռումինիայի օդային տարածքում խոցել են երեք անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որոնք, ըստ Բուխարեստի, ռուսական էին։ Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այս կապակցությամբ։ Նշվում է, որ Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Լիպաևը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ կապված «2026 թվականի հուլիսի 24-26-ը Ռումինիայի օդային տարածքի կրկնակի խախտումների հետ, երբ Ռումինիայի բանակը խոցել է երեք անօդաչու թռչող սարքեր, որոնք առանց թույլտվության մտել էին Ռումինիայի տարածք»։ Դիվանագիտական առաքելության ղեկավարը ռումինական կողմից ստացել է «կտրուկ բողոք»։ Նրան նաև տրվել է վերբալ նոտա, որով պահանջվում է, որ ռուս դիվանագետներից մեկը լքի Ռումինիան հինգ օրվա ընթացքում։ Ավելին, Ռումինիայի դեսպանը Մոսկվայից հետ է կանչվել Բուխարեստ՝ խորհրդակցությունների համար։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
