Եվրոհանձնաժողովը 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին
![]() Եվրոպական հանձնաժողովը Google ընկերության նկատմամբ 890 մլն եվրոյի չափով տուգանք է սահմանել՝ թվային շուկաների մասին օրենքի պահանջները խախտելու համար։ Տուգանքը բաղկացած է երկու մասից՝ 460 միլիոն եվրո՝ Google Search-ում սեփական ծառայություններին առավելություններ տալու համար, և 430 միլիոն եվրո՝ այն սահմանափակումների համար, որոնք հավելվածներ մշակողներին թույլ չեն տալիս օգտատերերին ուղղորդել Google Play-ից դուրս այլընտրանքային, հաճախ ավելի էժան, գնման մեթոդներ ընտրելու, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ Եվրոհանձնաժողովը Google-ին պարտավորեցրել է 60 օրվա ընթացքում վերացնել խախտումները։ Ընկերությունը պետք է որոնողական համակարգում երրորդ կողմի ծառայությունների ցուցադրման համար ապահովի հավասար պայմաններ, ինչպես նաև հավելվածներ մշակողներին հնարավորություն տա ազատորեն առաջ մղել գնումների այլընտրանքային եղանակները և օգտատերերի հետ գործարքներ կնքել Google Play-ից դուրս։ Հակառակ դեպքում ընկերությանը կարող են սպառնալ լրացուցիչ պարբերական տուգանքներ՝ մինչև համաշխարհային տարեկան շրջանառության 5%-ի չափով։ |

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
6415:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
11914:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
12013:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
8913:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
11012:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
11611:42
