Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր դիվանագիտական ծառայողներին
992
Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ., 12:18
![]() Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր դիվանագիտական ծառայողներին։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է բրիտանական կառավարության պաշտոնական կայքում։ «Անվտանգության իրավիճակի պատճառով բրիտանացի [դեսպանատան] աշխատակիցները ժամանակավորապես դուրս են բերվել Իրանից։ Մեր դեսպանատունը շարունակում է գործել հեռավար ձևաչափով»,— նշվում է հայտարարության մեջ։ Գերատեսչությունը խորհուրդ է տվել քաղաքացիներին խուսափել Իրան ճանապարհորդելուց: «Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությունը Իրանում չափազանց սահմանափակ է: Արտակարգ իրավիճակներում անձամբ հյուպատոսական օգնություն հնարավոր չի լինի», - ասվում է հայտարարության մեջ: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
