«Թրամփը կարող է այս շաբաթ նոր մաքսատուրքեր սահմանել 60 երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ»․ #FT
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է արդեն այս շաբաթ 10%-ից մինչև 12,5% չափով մաքսատուրքեր սահմանել 60 երկրից ներմուծվող ապրանքների նկատմամբ, գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ Նոր միջոցները կարող են սահմանվել ուրբաթ օրը՝ ներմուծման մեծ մասի համար գործող 10 տոկոս մաքսատուրքի գործողության ժամկետի ավարտից հետո: Պաշտոնյաները Թրամփի համար հետագա գործողությունների մի քանի տարբերակ են պատրաստել, նշում է լրատվամիջոցը: Նոր սահմանափակումների իրավական հիմքը կարող է լինել հարկադիր աշխատանքի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ հետաքննությունը, որը սկսվել է մարտ ամսին՝ 1974 թվականի ԱՄՆ առևտրի մասին օրենքի 301-րդ բաժնի համաձայն: Այս ընթացակարգը թույլ կտա վարչակազմին շրջանցել Գերագույն դատարանի կողմից սահմանված սահմանափակումները՝ Թրամփի կողմից սահմանված ներմուծման մաքսատուրքերի չեղարկումից հետո: FT-ի տվյալներով՝ առաջին փուլում նոր սահմանափակումները, ամենայն հավանականությամբ, համադրելի կլինեն գործող 10 տոկոսանոց դրույքաչափի հետ։ Միաժամանակ վարչակազմը իրականացնում է առևտրային այլ հետաքննություններ, որոնք հետագայում կարող են թույլ տալ նրան ավելի բարձր մաքսատուրքեր սահմանել: |

«Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը»․ Բայրամով
12913:49
Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ
10611:30
Ադրբեջանից Հայաստան՝ 23,7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը․ «Ժողովուրդ»
13009:12
«Վրաստանի հետ խնդիր չկա, բայց 12 տարի է՝ մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում»․ Հայկ Խանումյան
172Երեկ, 09:00
«Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է»․ Գևորգ Պապոյան (լուսանկար)
18625.11.2026, 21:12
Թուրքիայի միջազգային պահուստները նվազել են 51 մլրդ դոլարով ԱՄՆ-Իրան պատերազմից հետո
20625.11.2026, 19:01
