ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել ԱԱ-2026-ի եզրափակչում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ
![]() Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հայտարարել է 2026 թվականի աշխարհի առաջնության Իսպանիա-Արգենտինա (1:0) եզրափակիչ խաղից հետո կարգապահական կանոնակարգի հնարավոր խախտումների վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին: «Իսպանիայի և Արգենտինայի հավաքականների միջև աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի վերաբերյալ համապատասխան զեկույցներն ուսումնասիրելուց հետո, ՖԻՖԱ-ի կարգապահական օրենսգրքի 36-րդ հոդվածի համաձայն, ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն կարգապահական և էթիկայի հարցերով դատախազ է նշանակել՝ խաղից հետո տեղի ունեցած միջադեպերի հետ կապված օրենսգրքի հնարավոր խախտումները հետաքննելու համար։ Լրացուցիչ տեղեկությունները կարգապահական կոմիտեն կհրապարակի դատախազի զեկույցի պատրաստման աշխատանքների ավարտից հետո»,- ասվում է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղից հետո բախումներ էին տեղի ունեցել խաղացողների միջև, որի նախաձեռնողները Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներն էին։
|

Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
164Երեկ, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
342Երեկ, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
316Երեկ, 14:37
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11304.11.2026, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17203.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
36503.11.2026, 18:07
