«ԱՄՆ-ն Իրանի հետ լայնածավալ պատերազմի շեմին է»․ #WP
![]() Իրաքում և Հորդանանում ամերիկացի զինծառայողների զոհվելուց հետո ԱՄՆ-ն գտնվում է Իրանի հետ լայնածավալ պատերազմի շեմին, հայտնում է The Washington Post-ը (WP)՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյային։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Փենթագոնը սկսել է ավելացնել Մերձավոր Արևելքում տեղակայված ռազմական ինքնաթիռների թիվը։ Սակայն ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ընդլայնումը կարող է դժվարանալ՝ հակաօդային պաշտպանության միջոցների և հեռահար զինամթերքի նվազող պաշարների, ինչպես նաև մարտական վնասների հետևանքով լրացուցիչ զորքեր ու ինքնաթիռներ տարածաշրջան տեղափոխելու սահմանափակ հնարավորությունների պատճառով։ Ավելի վաղ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր Հորդանանում ամերիկացի 2 զինծառայողների մահվան մասին։ Ավելի ուշ նույն տարածքում հայտնաբերվել էին ևս մեկ անձի չնույնականացված մնացորդներ։ Նշվում է նաև, որ Իրաքում զոհվել է մեկ զինծառայող, որը վիրավորում էր ստացել իրանական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Նախօրեին Wall Street Journal-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն Եվրոպայից Մերձավոր Արևելք է տեղափոխում լրացուցիչ մարտական ինքնաթիռներ, ինչպես նաև լիցքավորող ինքնաթիռներ: |

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
6415:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
11914:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
12013:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
8913:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
11012:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
11611:42
