Ինչպես է ԱԱ եզրափակչի մրցավարը հայտնվել բանտում, բայց խուսափել ազատազրկումից
![]() Սլովենացի մրցավար Սլավկո Վինչիչը կսպասարկի 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը Իսպանիայի և Արգենտինայի միջև։ Նշանակումն ստանալուց հետո մրցավարը լաց է եղել և չի կարողացել զսպել իր զգացմունքները։ Վինչիչն արդեն փորձ ունի նմանատիպ մակարդակի մրցաշարերում մրցավարելու։ 2022 թվականի Աշխարհի առաջնությունում Կատարում նա սպասարկել է Արգենտինայի և Սաուդյան Արաբիայի խաղը։ Այնուամենայնիվ, սլովենացու ճանապարհը դեպի այս եզրափակիչ հեշտ չի եղել, և նրա հեղինակությունը մի անգամ լրջորեն վտանգվել է։ 2020 թվականի մայիսին մրցավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում Բոսնիայի Բիելինա քաղաքում։ Մասնավոր երեկույթի վրա կատարված խուզարկության ժամանակ իրավապահ մարմինները ձերբակալել լեն ավելի քան 30 մարդու, առգրավել զենք, կոկաին և մեծ գումար՝ ընդհանուր առմամբ ավելի քան 11,000 դոլար։ Վինչիչը նույնպես ձերբակալվածների թվում է եղել, բայց իշխանությունները նրան հարցաքննել են միայն՝ որպես վկա։ Մրցավարին որևէ մեղադրանք չի առաջադրվել և նա անմիջապես ազատ է արձակվել, ինչը նրան թույլ է տվել պահպանել իր կարիերան և, ի վերջո, դառնալ իր կարիերայի ամենակարևոր խաղի մրցավարը։ «Ես ընդունեցի երեկույթի հրավերը, և դա իմ ամենամեծ սխալն էր։ Ես զղջում եմ դրա համար», - մրցավարի խոսքերն է մեջբերում NY Post-ը։ Սլովենիայի բարձրագույն դիվիզիոնում աշխատելուց բացի, Վինչիչը 2010 թվականից ի վեր ՖԻՖԱ-ի միջազգային մրցավար է։ Նա մեծ փորձ ունի առաջատար մրցաշարերում։ Եվրոպական մրցաշարերում նա ընդհանուր առմամբ մրցավարել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի 72 խաղ, այդ թվում՝ վճռորոշ փլեյ-օֆֆի խաղեր և եզրափակիչներ։
|

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
