«Ռուսաստանը գիշերն ավելի քան 130 հարվածային ԱԹՍ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ»․ Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ գիշերը ռուսական զորքերը հարվածներ են հասցրել երկրի մի քանի շրջանների։ Նրա խոսքով՝ հարձակումների հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս 12-ը վիրավոր է: «Օդեսայում բնակելի շենքին հասցված հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ։ Եվս հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեք երեխա։ Սումիի մարզի ուղղությամբ կիրառվել է 15 ԱԹՍ։ Վնասվել են բնակելի շենքեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Զապորոժիեի մարզում ավիահարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։ Խարկովի մարզում հրթիռակոծության հետևանքով երեք մարդ է վիրավորվել։ Հրթիռակոծության են ենթարկվել նաև Խերսոնի, Դոնեցկի և Դնեպրոպետրովսկի մարզերը։ Ընդհանուր առմամբ՝ գիշերվա ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 130 հարվածային անօդաչու թռչող սարք և 8 հրթիռ։ Կարևոր է, որ յուրաքանչյուր պետական ինստիտուտ, բոլորը, ովքեր ներգրավված են Ուկրաինայի պաշտպանության և դիմակայունության աջակցության հարցերով գործընկերների հետ բանակցություններում, գործեն առավելագույնս օպերատիվ և արդյունավետ։ Անհրաժեշտ է արագացնել այն ամենի իրականացումը, ինչի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջնորդների մակարդակով»,- գրել է նա՝ X-ի իր էջում։
|

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
