Զախարովան զգուշացրել է` «Կամավորների կոալիցիայի» զորքերն Ուկրաինայում կլինեն օրինական թիրախ
![]() Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայում «Կամավորների կոալիցիայի» զորքերը կհամարվեն օրինական ռազմական թիրախ։ «Կամավորների 2-րդ կոալիցիայի զորքերի տեղակայումը Ուկրաինայում անընդունելի է. Ռուսաստանի Դաշնությունը դրանք կհամարի օրինական ռազմական թիրախներ», - հայտարարել է դիվանագետը։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հավաքել էր այսպես կոչված «Կամավորների կոալիցիայի» մասնակիցներին։ Այս դաշինքը ներառում է Ուկրաինայի մոտավորապես 35 դաշնակից։ Հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 13-ին, և մասնակիցները համաձայնել են անցկացնել առաջին զորավարժությունները։ Այնուհետև Մակրոնը հայտարարել է, որ եվրոպացի խաղաղապահները զորավարժություններ կսկսեն առաջիկա ամիսներին։ Սա վերաբերում է այն ուժերին, որոնք Արևմուտքը նախատեսում է տեղակայել Ուկրաինայում, եթե խաղաղության համաձայնագիր կնքվի։ Զորավարժությունները տեղի կունենան Ուկրաինայի հարևան երկրներում։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
