Կյանքից հեռացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
![]() 75 տարեկանում կյանքից հեռացել է բրիտանացի փոփ երգչուհի Բոնի Թայլերը։ Մայիսին նա հոսպիտալացվել էր Պորտուգալիայի Ֆարու քաղաքի հիվանդանոցում, որտեղ ենթարկվել էր աղիների անհետաձգելի վիրահատության։ Վիրահատության պատճառով երգչուհուն արհեստական կոմայի մեջ էին պահում։ Հունիսի կեսերին նրան դուրս էին բերել կոմայից, սակայն նրա վիճակը շարունակում էր մնալ ծանր։ Երգչուհու պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ նա անսպասելիորեն մահացել է նախորդ գիշեր՝ հիվանդանոցում, որտեղ շարունակում էր բուժումը։ Բոննի Թայլերը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1970–1980-ական թվականներին՝ շնորհիվ այնպիսի հիթերի, ինչպիսիք են «Total Eclipse of the Heart»-ը, «Holding Out for a Hero»-ն և «It's a Heartache»-ը։ Երգչուհին թողարկել է 18 ալբոմ, որոնցից վերջինը՝ «The Best Is Yet to Come»-ը, լույս է տեսել 2021 թվականին։ |

Ռիհաննայի տան վրա հարձակվելու մեջ կասկածվողին սպառնում է ցմահ ազատազրկում
13115:00
«20 միլիոն դրամը Թաթա Սիմոնյանի անձնական հոնորարը չէ»․ Թաթա Սիմոնյանի թիմ
13529.09.2026, 16:48
«Ջիգանը կրակոցներ է արձակել իր տանը և 9 ժամ պատանդ պահել սպասարկող անձնակազմին»․ #Mash (տեսանյութ)
37423.09.2026, 11:48
Հայաստանը «Մանկական Եվրոտեսիլ»-ում կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը
15923.09.2026, 10:36
«Նախկինների օրոք նման միջոցառումներին շատ արտիստներ ելույթ էին ունենում կա՛մ խորհրդանշական գումարի դիմաց, կամ անվճար»․ Արամ Գևորգյան
15222.09.2026, 14:30
«Թաթայի ձեռը չոր քարի տա՞կ է, որ աղքատ Հայաստանի բյուջեից 20 միլիոն դրամ է ստացել»․ Ոսկան Սարգսյան
21022.09.2026, 14:06
