Պակիստանը ցամաքային գործողություն է իրականացրել Աֆղանստանի հետ սահմանի երկայնքով
![]() Պակիստանի անվտանգության ուժերը մանրակրկիտ ծրագրված ցամաքային գործողություն են իրականացրել Պակիստան-Աֆղանստան սահմանին, որի հետևանքով զոհվել է 29 զինյալ, հայտարարել է Պակիստանի տեղեկատվության և հեռարձակման նախարար Աթթաուլլահ Թարարը։ «Գործողությանը հաջորդել են սահմանամերձ գոտում հայտնաբերված «Ջամաաթ-ուլ Ահրար» և «Ֆիթնա ալ-Խավարիջ» ահաբեկչական խմբավորումների ապաստարանների և հենակետերի ուղղությամբ իրականացված ճշգրիտ հարվածները»,- X սոցիալական հարթակում գրել է Թարարը։ Աֆղանստանի գերագույն առաջնորդի մամուլի քարտուղար Զաբիհուլլահ Մուջահիդը հայտնել է, որ Պակիստանի ռազմաօդային ուժերի կողմից՝ Աֆղանստանի Պակտիա, Պակտիկա և Քունար նահանգների ուղղությամբ իրականացրած ավիահարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ |

Պաշտոնյաների ամսական աշխատավարձերը կհասնեն միլիոնավոր դրամների
7521:18
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
10021:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
11320:00
Կրակովի ահաբեկչության հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 5 երկրի քաղաքացի
12219:12
Բաքվում և Ապշերոնյան թերակղզում ուժգին հեղեղումներ են
13018:36
29-ամյա երիատասարդը մահացել է. սպանության կասակածյալը 25-ամյա երիտասարդ է
10218:24
