«Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցեմ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով». Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու է հիմնականում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով։ «Չեմ կարծում, որ ես կգնայի դրան (ՆԱՏՕ-ի գագաթաժողովին), եթե չլիներ այն փաստը, որ այն Թուրքիայում անցկացնում է նախագահ Էրդողանը», - ասել է նա Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ: «Մարդկանց մեծ մասի համար ես չէի գնա», - հավելել Է Թրամփը՝ հիասթափություն հայտնելով, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները Վաշինգթոնին ակտիվ աջակցություն չեն ցուցաբերել Իրանի հետ հակամարտության ժամանակ: «Նա զանգահարեց ինձ և ասաց. «Խնդրում եմ, արի, ես գագաթաժողովն հյուրընկալում եմ Թուրքիայում, անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն մասնակցի», - ասել Է Թրամփը՝ նկատի ունենալով Էրդողանի հետ զրույցը: «Այնպես որ, ես կգնամ նախագահ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով», - ասել է ԱՄՆ առաջնորդը: Նա նշել է, որ շնորհակալ է Էրդողանին, որ Իրանի հետ հակամարտության ժամանակ «մի կողմ է մնացել» և Թեհրանին օգնություն չի ցուցաբերել Իսրայելին հակազդելու նպատակով: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Անկարայում տեղի կունենա հուլիսի 7-8-ը։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
