ՄԱԿ-ը Հորմուզի նեղուցից տարհանում է 11,000 ծովայինի
![]() Միջազգային ծովային կազմակերպության (IMO) գլխավոր քարտուղար Արսենի Դոմինգեսը հայտարարել է Հորմուզի նեղուցում մնացած 11,000 ծովայինի տարհանման մեկնարկի մասին։ Դոմինգեսը հայտարարություն է տարածել՝ ասելով. «Այս լայնածավալ գործողությունը կիրականացվի Իրանի, Օմանի, տարածաշրջանի այլ ափամերձ պետությունների, ԱՄՆ-ի և ծովային արդյունաբերության հետ սերտ համագործակցությամբ: Մենք ստացել ենք անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ և մանրակրկիտ ստուգել ենք անվտանգ նավարկության պայմանները՝ այս գործողությունների իրականացման համար»։ Հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ն և Իրանն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթը, ի թիվս այլնի, նախատեսում է Հորմուզի նեղուցի բացումը և ԱՄՆ ռազմածովային շրջափակման վերացումը 30 օրվա ընթացքում։ Ըստ The New York Times-ի՝ նավագնացության գծում գտնվում է 500 առևտրային նավ։ Նախորդ օրը նեղուցով անցել է 39 նավ, ինչը ռեկորդային թիվ է մարտի 1-ից ի վեր։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
