Իրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիան և ուղևորվել Թեհրան
![]() Իրանի պատվիրակությունը՝ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորությամբ, ԱՄՆ-ի հետ ավելի վաղ ստորագրված հուշագրի իրականացման շուրջ 18 ժամ բանակցություններից հետո լքել է Շվեյցարիան և ուղևորվել Թեհրան: Այս մասին թելեգրամյան իր ալիքում հայտնել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Ավելի վաղ Կատարն ու Պակիստանը, որոնք միջնորդի դեր են կատարում Թեհրանի և Վաշինգթոնի միջև, հայտնել էին, որ շվեյցարական Բյուրգենշտոկում կողմերը մշակել են Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնագրի կնքման համար ճանապարհային քարտեզ: Բացի այդ, կստեղծվի հատուկ հանձնաժողով՝ բանակցությունների ընթացքը վերահսկելու համար։ Արաբական «Ալ-Մայադինը»՝ հղում կատարելով Ժնևում գտնվող իր թղթակցին, հաղորդել է, որ իրանական պատվիրակությունը պատրաստ է վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներողությունից և իսրայելական զորքերի՝ Լիբանանի հարավից դուրսբերումից հետո։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
