«Շվեյցարիայում այսօր նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա»․ #Reuters
![]() Բյուրգենշտոկում այսօր նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությանը։ Լրատվամիջոցը չի նշում հանդիպման չեղարկման պատճառները, ինչպես նաև չի տրամադրում նոր ամսաթվի մասին տեղեկատվություն։ Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի ծրագրում հինգշաբթի երեկոյան մեկնել Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցելու համար: Axios-ի թղթակից Բարաք Ռավիդի հաղորդմամբ՝ Վաշինգթոնի կողմից փոխնախագահ Վենսի Շվեյցարիա այցը հետաձգելու պատճառը կարող էր լինել Թեհրանի դիրքորոշումը Լիբանանի հարցում։ Վենսն ավելի վաղ հայտարարել էր, որ հիշյալ արարողությունը տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, հանգստյան օրերին: Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն էլեկտրոնային եղանակով ստորագրել են երկու երկրների միջև փոխըմբռնման հուշագիրը։ Իսկ Շվեյցարիայում նախատեսված էր հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը և բանակցություններ։ |

Ադրբեջանն աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ. #Ynet
13720:21
«Միացյալ Նահանգների համար միակ տարբերակը Իրանի ժողովրդի հետ հարգալից երկխոսությունն է». Արաղչի
14716:54
Թրամփը վերահրապարակել է լուսանկարը, որում Հորմուզի նեղուցը նկարագրում է որպես «ԱՄՆ նոր տարածք»
17610:59
«Սփյուռքահայերի առաքելությունն իրենց բնակության երկրում ամենաբարձր պաշտոնների հավակնելն է»․ Արա Պողոսյան
10710:06
«Գալու է պոպուլիստների մերժման ժամանակը»․ Արշակ Սարգսյան
12309:12
«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
15202:06
