Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը
![]() Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը էլեկտրոնային եղանակով ստորագրել են երկու երկրների միջև պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նա IRIB-ին տված հարցազրույցում ասել է, որ ստորագրումն ի սկզբանե նախատեսված էր ուրբաթ օրը՝ Շվեյցարիայում: «Սակայն վերջին 24 ժամվա ընթացքում մենք ուսումնասիրել ենք այդ հարցը և եկել այն եզրակացության, որ լավագույն տարբերակն այն է, որ տեքստը էլեկտրոնային տարբերակով ստորագրվի երկու երկրների նախագահների կողմից», - հավելել է նա: Բաղային նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը պետք է սկսվի Շվեյցարիայում՝ ուրբաթ օրը, չնայած նա հավելել է, որ «մենք պետք է տեսնենք, թե ինչ արդյունքի կհասնեն կողմերը միջնորդների միջոցով՝ առաջիկա ժամերին»։ Փաստաթղթի ստորագրման մասին ասվում է նաև Սպիտակ տան X սոցիալական ցանցի էջում հրապարակված հաղորդագրության մեջ, որտեղ նշված է. «Նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի Վերսալ քաղաքում ստորագրել Է Իրանի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը»:
|

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
