«ՌԴ-ն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում». Գալուզին
![]() Ռուսաստանն ակնկալում է, որ Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և նրանց երեք հարևաններ՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան) հաջորդ հանդիպումը արտգործնախարարների մակարդակով կկայանա Բաքվում կամ Երևանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում։ «Որքանով հասկանում ենք, այս առնչությամբ բանակցությունները շարունակվում են մեր ադրբեջանցի և հայ գործընկերների միջև»,- ասել է նա՝ ««3+3» հարթակ. ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական գործընկերություն» նիստի ընթացքում։ «Հարավային Կովկասի տարանցիկ ներուժի զարգացման գործում կարևոր է ապահովել տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությունը։ Առանց Հայաստանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչպես նաև Վրաստանի՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ սահմանների բացման, լիարժեք տրանսպորտային փոխկապակցվածության մասին խոսելը դժվար թե հնարավոր լինի։ Եվ մեր կարծիքով, որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լոգիստիկայի ոլորտում ավելի շատ հնարավորություններ կունենան տարածաշրջանային բոլոր խաղացողները։ Ռուսաստանն, իր կողմից, աջակցում է ամբողջ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակմանը», - հավելել է նա։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
