«ԵԱՏՄ առաջնորդներին մինչև դեկտեմբեր կզեկուցեն ՀՀ-ի վերաբերյալ գործողությունների տարբերակները»․ Օվերչուկ
![]() Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարները մինչև 2026 թվականի դեկտեմբերը կստանան զեկույց՝ Հայաստանի անդամակցության վերաբերյալ հնարավոր գործողությունների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ТАСС-ին տված հարցազրույցում։ Խոսելով այն մասին, թե արդյոք մինչև 2026 թվականի դեկտեմբերը կքննարկվի Երևանի անդամակցությունը սառեցնելու որևէ ձևաչափ, նա նշել է, որ «խոսքը հնարավոր գործողությունները դիտարկելու և դրանք անդամ պետությունների ղեկավարներին մինչև դեկտեմբեր զեկուցելու մասին է»: «Ակնհայտ է, որ ինչպես միշտ է պատահում նման դեպքերում, կստեղծվի աշխատանքային խումբ, որը կներառի համապատասխան շահագրգիռ անդամ պետություններին: Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին՝ մեր երկրների կառավարությունների ղեկավարներին, հանձնարարվել է ուսումնասիրել այս հարցերը: Նրանք կգնահատեն իրավիճակը և առաջարկություններ կներկայացնեն Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդին, որը տեղի կունենա այստեղ՝ Սանկտ Պետերբուրգում, 2026 թվականի դեկտեմբերին»,- նշել է Օվերչուկը: |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
