«ԵԱՏՄ-ում ՀՀ-ի դեմ միջոցներ չեն ցանկանում ձեռնարկել, բայց նրա՝ դեպի ԵՄ ձգտումը մտահոգիչ է»․ Օվերչուկ
![]() ԵԱՏՄ-ն չի ձգտում միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ, սակայն նրա ձգտումը դեպի Եվրոմիություն, որը վերածվել է ռազմաքաղաքական միավորման, մտահոգիչ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ТАСС-ին տված հարցազրույցում։ «Նախ՝ ոչ ոք չի ցանկանում որևէ կոնկրետ միջոց ձեռնարկել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ-ի կողմից։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է։ Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ շրջանակում ստանձնած իր բոլոր պարտավորությունները։ Ես դա կարող եմ պատասխանատվորեն ասել, քանի որ մենք մշտադիտարկում ենք Հայաստանի ամբողջ նորմատիվաիրավական բազան՝ պարզելու համար, թե արդյոք կան շեղումներ այն պարտավորություններից, որոնք նա ստանձնել է ԵԱՏՄ շրջանակում։ Եվ մենք նման շեղումներ չենք արձանագրում»,- նշել է նա։ Օվերչուկը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում հայտարարվում է եվրոպական չափանիշներին անցնելու ցանկության մասին։ «Բայց ես ուզում եմ ասել՝ ոչ բոլոր եվրոպական չափանիշներն են վատը։ Այնտեղ շատ լավ բաներ եղել են և կան։ Ի՞նչն է մեզ մտահոգում։ Այսօր Եվրոպական միությունը փաստացիորեն վերափոխվել է տնտեսական ինտեգրացիոն միավորումից, որը մենք բոլորս լավ գիտեինք և որտեղ շատ լավ ու գրավիչ բաներ էին արվել։ Բայց այն վերածվել է ռազմաքաղաքական միության, որը թշնամական վերաբերմունք է ցուցաբերում մեր երկրի նկատմամբ։ Եվ այստեղ մեզ մոտ հարցեր են առաջանում. ո՞ւր է գնում Հայաստանը, ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ, և ինչո՞ւ մենք պետք է աջակցենք այդ ուղղությամբ շարժմանը»,- հարցադրում է հնչեցրել ՌԴ փոխվարչապետը։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
