«ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական պարտություն են կրել Իրանի հետ դիմակայությունում»․ Խամենեի
![]() ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական պարտություն են կրել Իրանի հետ դիմակայությունում և այժմ անցել են երկրում ներքին տարաձայնություններ հրահրելու արշավին: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, հաղորդում է Al Jazeera-ն։ Իր գրավոր ուղերձում Խամենեին նշել է, որ ԱՄՆ-ի գլխավորած «ճնշման համակարգը» չի կարող հաշտվել ուժեղ և անկախ Իրանի գոյության հետ։ Իսկ Իսրայելը նա բնութագրել է որպես այդ համակարգի «կեղծ առաջնագիծ»։ «Ռազմական անհաջողություն կրելով և խոր նվաստացում ապրելով՝ թշնամին այժմ վարում է հիբրիդային պատերազմ՝ կենտրոնանալով երկու ուղղությունների վրա՝ ժողովրդի դիմակայունության և պաշտոնատար անձանց սխալ հաշվարկների։ Նրանց հիմնական գործիքը կասկած, հուսահատություն, վախ և պառակտում սերմանելն է։ Ցանկացած գործողություն, որը ժողովրդի շրջանում առաջացնում է անվստահություն, հոռետեսություն կամ հուսահատություն, այդ երկրի և նրա ժողովրդի թշնամիներին աջակցելու ձև է», - հայտարարել է Խամենեին։ Նա կոչ է արել Իրանի քաղաքացիներին զսպվածությամբ, սթափությամբ և ազգային միասնությամբ արձագանքել նման գործողություններին։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
