Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ
![]() Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչներն ԱՄՆ-ում անցկացված բանակցությունների արդյունքներով համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի իրականացման շուրջ։ Այս մասին ասվում է կողմերի համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Փաստաթղթի համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունները «պայմանավորված են «Հեզբոլլահ» շարժման կողմից կրակի լիակատար դադարեցմամբ և բոլոր զինյալների դուրսբերմամբ՝ Լիտանի գետից հարավ գտնվող հատվածից»։ «Կողմերը պայմանավորվել են ԱՄՆ-ի միջնորդությամբ մոտ ժամանակներս սկսել պիլոտային ռեժիմով գոտիների ստեղծումը, որոնք կվերահսկեն Լիբանանի զինված ուժերը՝ առանց որևէ ոչ պետական ուժերի մասնակցության։ Այս քայլերը կնպաստեն խաղաղության և անվտանգության համապարփակ համաձայնագրի կնքման հարցում առաջընթացին», - ասվում է հայտարարության մեջ: Փաստաթղթում նշվում է նաև, որ կողմերը «պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը քաղաքականության և անվտանգության հարցերի շուրջ հունիսի 22-ից սկսվող շաբաթվա ընթացքում՝ համապարփակ համաձայնության հասնելու նպատակով», իսկ ԱՄՆ-ն «համաձայնել է նպաստել այդ ժամանակահատվածում կողմերի միջև հաղորդակցությանը»:
|

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
