«Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Իսրայելը շարունակի հարձակումները Լիբանանի վրա»․ Ղալիբաֆ
![]() Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգթոնի միջև հնարավոր համաձայնագիրը պետք է ներառի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների դադարեցում։ Այս մասին նա հայտարարել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի հետ հեռախոսազրույցում։ Ղալիբաֆի խոսքով՝ Իրանը ձգտում է հասնել տարածաշրջանում իսրայելական հարվածների դադարեցմանը: «Վերջին երկու օրերի ընթացքում մենք լրջորեն զբաղվել ենք Իսրայելի հարձակումները դադարեցնելու հարցով, բայց եթե այս հանցագործությունները շարունակվեն, մենք ոչ միայն կդադարեցնենք բանակցային գործընթացը, այլև միջոցներ կձեռնարկենք սիոնիստական ռեժիմի դեմ»,- ասել է Ղալիբաֆը: Այս մասին հայտնում է Ղալիբաֆի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ իրանական պետական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները դադարեցվել են Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների պատճառով։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցությունները շարունակվում են «արագ տեմպերով»: |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
