«Հայաստանը երբեք չի ունենա այլ գազ, ռուսական գազից բացի». Օվերչուկ
![]() Հայաստանը երբեք չի ունենա ռուսական գազից բացի այլ գազ, և շուկայական գներով մատակարարման իրավիճակը կարող է շատ դժվար լինել։ Այս մասին «Վեստի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ ծանոթ ենք գազի շուկայում տիրող իրավիճակին։ Այնտեղ երբեք չի լինի ռուսականից բացի այլ գազ,- ասել է Օվերչուկը,- միակ հարցն այն է, թե որտեղից է Հայաստանը ստանալու իր ռուսական գազը և որ միջնորդին է վճարելու»։ «Իրավիճակը Հայաստանում շատ դժվար կլինի։ Եվ մենք դա չենք ուզում», - նշել է փոխվարչապետը։ Ըստ նրա՝ Եվրոպան շարունակում է ստանալ ռուսական գազ։ «Այնպես որ, նրանք պարզապես պետք է նայեն քարտեզին։ Նայեք ներկայում գործող խողովակաշարերին, և նրանք անմիջապես կտեսնեն, թե որտեղից են ստանալու իրենց ռուսական գազը», - նշել է Օվերչուկը։ «Դե, իհարկե, հաշվի առնելով 30% արտահանման տուրքը, հաշվի առնելով, որ դա կլինի շուկայական գինը, և հաշվի առնելով, որ միջնորդները նույնպես կցանկանան ստանալ իրենց շահույթի բաժինը»։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
