Հունգարիայի նախագահը մերժել է Մադյարի՝ հրաժարական տալու պահանջը
![]() Հունգարիայի նախագահ Թամաշ Շույոկը մերժել է նոր վարչապետ Պետեր Մադյարի՝ հրաժարական տալու պահանջը։ Այս մասին նա հայտարարել է Index.hu-ին տված հարցազրույցում։ «Ներկայումս չկա իրավական կամ սահմանադրական որևէ հիմք, որը կարող էր արդարացնել իմ հրաժարականը։ Ես երդում եմ տվել Սահմանադրությանը և սահմանադրական կարգի պաշտպանությանը, և այդ երդումը պարտավորեցնում է ինձ իշխող մեծամասնության, փոքրամասնության և ամբողջ ազգի առաջ»,- ասել է քաղաքական գործիչը։ Շույոկը նշել է, որ «կան սոցիալական և քաղաքական մտադրություններ, որոնք ուղղված են նախագահի լիազորությունները սահմանափակելուն», սակայն նրա հրաժարականի համար «սահմանադրական հիմքեր» չկան։ Ավելի վաղ Մադյարը կոչ էր արել նախագահին կամավոր հրաժարական տալ մինչև մայիսի 31-ը: Նա նշել էր, որ Շույոկն իրավունք չունի մնալ պաշտոնում, քանի որ վերջին տարիներին, չնայած իր պարտականություններին, նա չի կարողացել կանխել Վիկտոր Օրբանի գլխավորած նախորդ կառավարության կողմից քաղաքական, սոցիալական և ֆինանսական ոլորտներում կատարված չարաշահումները:
|

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
