«ԱՄՆ-ն մերժել է հակամարտության կարգավորման Իրանի ծրագիրը»․ #TehranTimes
![]() ԱՄՆ իշխանություններն ամբողջությամբ մերժել են հակամարտության կարգավորման Իրանի ծրագիրը, որը բաղկացած է 14 կետից: Այս մասին հայտնում է Tehran Times-ը։ Հաղորդվում է, որ Թեհրանը Վաշինգթոնից պատասխան է ստացել իր առաջարկին, ըստ որի ԱՄՆ-ն մերժել Է Իրանի բոլոր առաջարկները և հավատարիմ է մնացել ճնշումների իր քաղաքականությանը, հատկապես Իրանի միջուկային ծրագրի հարցում: Լրատվամիջոցը նշում է, որ եթե Վաշինգթոնն ընդուներ Իսլամական Հանրապետության առաջարկները, ապա Թեհրանը պատրաստ էր սկսել բանակցությունների երկրորդ փուլը՝ ներառելով միջուկային հարցերը։ Նշենք, որ մայիսի 10-ին Իրանը Պակիստանին էր փոխանցել հակամարտության կարգավորման ամերիկյան առաջարկների պատասխանը: The Wall Street Journal-ի աղբյուրների տվյալներով՝ Թեհրանը հրաժարվել էր իր միջուկային օբյեկտների ապամոնտաժումից, ինչը պնդում Է Վաշինգթոնը: Նաև նշվել էր, որ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել համաձայնել ուրանի հարստացման դադարեցմանը, բայց ոչ 20 տարով, ինչը պահանջում է ԱՄՆ-ն։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
