«ԱՄՆ-ն փորձում է ռուսական ընկերություններին դուրս մղել համաշխարհային շուկաներից»․ Լավրով
![]() Միացյալ Նահանգները փորձում է ռուսական ընկերություններին դուրս մղել համաշխարհային շուկաներից։ Այս մասին RT India հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Դուք նշեցիք «Լուկօյլ»-ը և «Ռոսնեֆտ»-ը, իսկ նպատակը՝ որը չի թաքցվում՝ դուրս մղել այս ընկերություններին ամբողջ միջազգային բիզնեսից»,- ասել է Լավրովը։ Նա հավելել է, որ ռուսական ընկերություններին փորձում են «հեռացնել» նաև Աֆրիկայի համաշխարհային շուկաներից, ինչպես նաև Բալկանյան թերակղզուց։ «Եթե նայենք աշխարհի մյուս մասերին, ես նշեցի Վենեսուելան, որի հետ համագործակցություն էր ծավալում «Ռոսնեֆտ»-ը։ Հիմա ամերիկացիները ցանկանում են այդ համագործակցությունը նրանց վերահսկողության տակ վերցնել։ Դժվար թե դա արդեն իրավահավասար համագործակցություն լինի»,- հավելել է Լավրովը։ Նշենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել ՌԴ երկու առաջատար նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօյլ»-ի, ինչպես նաև դրանց դուստր կառույցների նկատմամբ։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
