Մեծ Բրիտանիան ընդլայնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
![]() Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը 85 կետով, ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Մասնավորապես, Լոնդոնի սահմանափակումների տակ են հայտնվել «Ռոսմոլոդյոժ»-ի ղեկավար Գրիգորի Գուրովը, «Յունարմիա» շարժման պետ Վլադիսլավ Գոլովինը, «Դիալոգ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Վլադիմիր Տաբակը, «Սոցիալական նախագծման գործակալության» աշխատակիցները, Ինտերնետի զարգացման ինստիտուտը, Երիտասարդական միջավայրի ուսումնասիրության և ցանցային մոնիթորինգի կենտրոնը, Սևաստոպոլի պետական համալսարանը և Եվպատորիայի «Զդրավնիցա» առողջարանը: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում հայտնել են, որ սահմանափակումները տարածվել են այն անձանց վրա, որոնք առնչություն ունեն «ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման հետ», ինչպես նաև «Ռուսաստանի տեղեկատվական արշավների» մասնակիցների վրա, որոնք իրականացվում են «ՀՀ-ում առաջիկա ընտրություններին միջամտելու» նպատակով: Ընդհանուր առմամբ, Միացյալ Թագավորության պատժամիջոցների ցուցակում այժմ կա 1 903 ֆիզիկական և 857 իրավաբանական անձ: |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
