«Թեհրանը պատրաստ է ապագայում Վաշինգթոնի հետ քննարկել միջուկային հարցը»․ Բաղայի
![]() Իրանը հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների ընթացիկ փոխանակման շրջանակներում չի շոշափում Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրին վերաբերող հարցեր: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է РИА Новости-ին։ Նրա խոսքով՝ Թեհրանն այժմ կենտրոնացած է Վաշինգթոնի հետ պատերազմը դադարեցնելու վրա։ «Թե ինչ որոշումներ կկայացվեն հետագայում միջուկային հարցի, իրանական միջուկային նյութերի և ուրանի հարստացման հետ կապված հարցերի վերաբերյալ, և ինչ տարբերակներ մենք կքննարկենք, սրանք բոլոր հարցերն են, որոնք մենք անպայման կքննարկենք, երբ ժամանակը գա»,- հավելել է դիվանագետը: Նախօրեին ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել էր, որ Իսլամական Հանրապետությանը ուրանի հարստացման ծրագիր պետք չէ, նույնիսկ եթե երկիրը ցանկանում է ունենալ քաղաքացիական միջուկային էներգետիկա: Նա նշել է, որ աշխարհում կան բազմաթիվ պետություններ, որոնք ունեն նմանատիպ ծրագրեր, բայց ուրան չեն հարստացնում, այլ ներմուծում են այն: |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
