Երևան`   +19 °C
Այսօր`   Կիրակի, 26 ապրիլի, 2026 թ.

«Հայոց ցեղասպանության օրը պետք է հիշատակվեն նաև դիմադրության հերոսները». Արթուր Սաքունց

63
Այսօր, 13:12
«Հայոց ցեղասպանության օրը պետք է հիշատակվեն նաև դիմադրության հերոսները». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քանի փաստեր, որոնց մասին չգիտեի, նաև հայաստանյան մամուլում այդպես չի ներկայացվում կամ արժե սովորել՝ ամոթ չի սովորելը
Հոլոքստի զոհերի հիշատակի օրը Իսրայելում իրականում կոչվում է Հոլոքոստի զոհերի և դիմադրության հերոսների հիշատակի օր (հայերեն երևի Յոմ Հաշոա, եթե ճիշտ եմ թարգմանում, 2026թ․ նշվել է ապրիլի 14-ին)։ Այսինքն ոչ միայն զոհերին, այլ նաև դիմադրության հերոսներին են հիշում․ նկատի ունեն 1944 թ․ օգոստոսի 1-ին Վարշավայի գետոյում հրեաների ապստամբության հերոսներին։
Հոլոքստի զոհերին ու ապստամբության հերոսներին նույն օրն ու միասին են հիշատակում։
Ուղերձի բովանդակությունն ակնհայտ է։
Հայերի ցեղասպանության օրը հիշատակում ենք միայն զոհերին, մինչդեռ պետք է հիշատակվեն նաև դիմադրության հերոսները։ Իսկ որ դիմադրություն եղել է, բազմաթիվ փաստեր կան այդ մասին։
Երկրորդ հանգամանքը։
Հոլոքոստի զոհերի և դիմադրության հերոսների հիշատակումից հետո նշում են Իսրայելի անկախության օրը ( 2026թ-ին նշվել է ապրիլի 22-ին)։
Ինչու՞։
Պարզվում է դա էլ ունի իր իմաստը, ցույց են տալիս Աղետից դեպի վերածնունդը՝ Shoah to Revival։ Այս հաջորդականությունը խորհրդանշում է այն գաղափարը, որ անկախ Իսրայել պետության ստեղծումը պատասխանն էր Հոլոքոստի սարսափներին, ապահովելու համար հրեաների գոյատևումը: Ուղերձի հիմնական նպատակն է ցույց տալ, որ հրեական ժողովուրդը մոխիրներից հառնեց և ստեղծեց իր ինքնիշխան պետությունը՝ որպես պաշտպանություն հետագա հնարավոր ցեղասպանություններից:
Ահա այսպիսի մոտեցում»:

Աղբյուրը`   Արթուր Սաքունց