Թեհրանը կոչ է արել Վաշինգթոնին՝ ազատ արձակել կալանված նավի անձնակազմին
![]() Իրանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ի կողմից իրանական կոնտեյներային նավի կալանումը որակել է որպես ծովահենություն և կոչ է արել Վաշինգթոնին ազատ արձակել նավը և անձնակազմին։ «Այդ գործողությունը, որն ուղեկցվել է նավի անձնակազմի և նրանց ընտանիքների ահաբեկմամբ, ահաբեկչության գործողություն է։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, նախազգուշացնելով Միացյալ Նահանգների կողմից այս անօրինական և հանցավոր գործողության ծանր հետևանքների մասին, ընդգծում է իրանական նավի, դրա անձնակազմի և նրանց ընտանիքների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Թեհրանը նշել է, որ Իրանը կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ իր ազգային շահերը պաշտպանելու համար, և որ տարածաշրջանում իրավիճակի հետագա սրման ամբողջական պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ն։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
