«ԱՄՆ-ն ու Իրանը կարող են մոտ ժամանակներս համաձայնագիր ստորագրել»․ #Reuters
![]() ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կարող է ձեռք բերվել մոտ ժամանակներս: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Պակիստանի անվտանգության ոլորտի աղբյուրին։ Նրա խոսքով՝ կողմերն առաջընթաց են գրանցել կուլիսային դիվանագիտության շրջանակներում, իսկ կողմերի միջև առաջիկա հանդիպումը կարող է հանգեցնել համաձայնագրի ստորագրման։ Աղբյուրը նշել է, որ կողմերը նախ կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, որին կհաջորդի համապարփակ համաձայնագիր 60 օրվա ընթացքում։ Կողմերն արդեն ձեռք են բերել սկզբունքային պայմանավորվածություններ, մինչդեռ տեխնիկական մանրամասները կհամաձայնեցվեն ավելի ուշ: Դիվանագիտական շրջանակների աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ առանցքային միջնորդական դեր է խաղում Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրը, ով բանակցություններ է վարում Թեհրանում և կարողացել է առաջընթաց գրանցել մի շարք բարդ հարցերի շուրջ: |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
