«Ումի՞ց եմ վախենում, այդ ովքե՞ր են»․ Անահիտ Ավանեսյան
![]() «Կան բժիշկներ, մասնավորապես «Բժշկի ձայն» նախաձեռնության անդամներ Գևորգ Գրիգորյանն ու Անուշ Պողոսյանը, ասում են, որ կան խնդիրներ և դուք վախենում եք իրենց հետ հանդիպել, խնդիրներից խոսել»,- ճեպազրույցի ժամանակ դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ ասաց լրագրողը։ «Ումի՞ց եմ վախենում, այդ ովքե՞ր են։ Ո՞վ է այդ անձը, որ պիտի վախենանք»,-արձագանքեց նախարարը։ «Մենք ունենք տարբեր խողովակներ՝ աշխատելու հասարակական կազմակերպությունների հետ, ունենք հասարակական խորհուրդ, որի նիստը վերջերս է կայացել և որտեղ զեկուցել եմ առողջության ապահովագրության համակարգի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը։ Տիկին Պողոսյանը ներկա էր այդ նիստին, բայց հարց չբարձրացրեց այս մասով, այսօր տիկին Կյուրեղյանն էր ներկա այստեղ և էլի հարց չբարձրացրեց։ Ինձ համար շատ տարօրինակ է՝ որտեղ ես գալիս եմ պատասխանելու հարցերին՝ հարց չի բարձրացվում, որովհետև վստահ եմ՝ հարց չկա, իսկ այդ անձինք քաղաքական շոուների մասով ազատ են»,- հավելեց Ավանեսյանը։ |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
