«ՆԱՏՕ-ն կարող է աջակցել Հորմուզի նեղուցով նավագնացության ապահովմանը». Ռյուտե
![]() Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է աջակցություն ցուցաբերել Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության ապահովման հարցում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ելույթ ունենալով Վաշինգթոնում՝ Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամի ինստիտուտում։ Նա նշել է, որ «արդեն 34 երկրների կազմով կոալիցիան» քննարկում է Հորմուզի նեղուցով ազատ անցում ապահովելու համար միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը: «Կարծում եմ՝ սա առաջին քայլն է։ Եթե ՆԱՏՕ-ն կարող է օգնել, ապա անպայման կանի դա։ Օգնություն չտրամադրելու որևէ պատճառ չկա։ Մենք անպայման կանենք դա, եթե դա օգտակար լինի», - ասել Ռյուտեն։ «Բայց կարծում եմ, որ մենք պետք է դա անենք քայլ առ քայլ։ Որովհետև ՆԱՏՕ-ում այն պահանջում է բոլոր դաշնակիցների միջև համաձայնություններ», - հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը։ «Բայց, կրկին, եթե ՆԱՏՕ-ն կարողանա որոշակի դեր խաղալ, դա հրաշալի կլինի», - նշել է նա։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
