«Բանակցություններում իրանական պատվիրակությունը կգլխավորի Իրանի խորհրդարանի խոսնակը»․ #ISNA
![]() Միացյալ Նահանգների հետ բանակցություններում իրանական պատվիրակությունը կգլխավորի Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է ISNA-ն։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։ Ավելի վաղ Վենսի հնարավոր մասնակցության մասին հաղորդել էին նաև այլ լրատվամիջոցներ։ Մինչդեռ Tasnim-ի հաղորդմամբ՝ Իրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել, թե ով կգլխավորի իրանական պատվիրակությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն էր հայտնել բանակցել Թեհրանի կողմից ներկայացված առաջարկների հիման վրա և հայտարարել էր, որ երկու շաբաթով կդադարեցնի Իրանի դեմ հարվածները։ Իրանն ու Իսրայելը նույնպես համաձայնել են դադարեցնել հարվածները։ ԱՄՆ-ն և Իրանը, սպասվում է, որ բանակցությունների առաջին փուլը կանցկացնեն ապրիլի 10-ին Պակիստանի մայրաքաղաքում։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
