ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց նախագիծը
![]() ԱԺ-ն առաջին ընթերցմամբ (66 կողմ, 16 դեմ) ընդունեց ՔՊ-ի ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է հետևյալ փոփոխությունը. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր»: Նշենք, որ մինչ քվեարկությունը, ՔՊ-ականները երկու անգամ 20 րոպե ընդմիջում խնդրեցին, մինչև բացակա գործընկերները հասնեին քվեարկության: Երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա երեք ժամ հետո: «Այս կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտնել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ «Մեր կազմած դաշինքը կոչվում է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարպետյանի հետ»,- ասել էր նա: |

Գոհար Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են դատարան
722:00
Հոսպիտալի ճանապարհին հրազենային վնասվածք ստացած զինծառայող է մահացել
7421:00
«Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու»․ Մարինա Օհանջանյան
5820:12
Ուկրաինան Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիր է ստորագրել (տեսանյութ)
10320:07
«ԱՄՆ-ն առաջարկել է Իրանին 20 տարով դադարեցնել ուրանի հարստացումը»․ #NYT
12719:32
«Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ բարոյականության անկում»․ Ռոբերտ Ամստերդամ
8919:18
