«Կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված»․ Գոհար Մելոյան
![]() «Վտանգված են մեր երկրի իրավական արժեքները։ Ընտրական գործընթացում պետք է երաշխավորվի դրան մասնակցող բոլոր ուժերի հավասարությունը։ Ի՞նչ են անում․ նախագիծ են բերում ընդամենը մեկ օր առաջ՝ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, նախագծում տեխնիկական մի քանի փոփոխություն են անում, որոնցից առանցքայինն այն է, որ թույլ չեն տալիս դաշինքների կոնկրետ անվանումներ կիրառելը։ Այս կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված»,- ասուլիսի ժամանակ հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ «Մեր կազմած դաշինքը կոչվում է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարպետյանի հետ», իրենք փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անունը կիրառելը այս անվանման մեջ։ Դաշինքը ոչ միայն ստորագրված է եռակողմ կուսակցությունների կողմից, այլև երեկ, մինչև նախագծի հրապարակումը, ես դիմում էի մուտք արել ԿԸՀ, որպեսզի էլեկտրոնային հաշիվ բացվի և կարողանանք օգտահաշիվ ստանալ պաշտոնական կայքէջից։ Այսինքն՝ նաև իրավական ընթացակարգեր ենք մեկնարկել ԿԸՀ-ի հետ։ Իշխանությունն իր աթոռը պահելու հետ կապված այնպիսի վախերի մեջ է, որ կտրուկ միջոցների է դիմում»,- նշել է Մելոյանը: |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
