«Ձեր գնացքն արդեն մեկնել է, գնչուհին ճակատագիրը բացել է». Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին
![]() «Հասկանում են, որ իրենց գնացքն արդեն մեկնել է, գնչուհին ճակատագիրը, բախտը բացել է, ու հիմա ընկել, փրփուրներից են կախվում»,- խոսքն ուղղելով ՔՊ-ին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Ի դեպ, Մինասյան Արծվիկը ճիշտ նշեց, անցած ընտրությունների ձեր պլակատներին Նիկոլ էր գրված, մի անուն էր, չկային այլ պլակատներ, որ այլ անդամներ լինեին: Բա ՔՊ-ով գնայիք, ինչի՞ էիք ձեր Նիկոլով գնում»,- հավելեց նա: Քննարկվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՝ ՔՊ-ի ներկայացրած նախագիծը, որով, հիշեցնենք, առաջարկվում է նաև հետևյալ փոփոխությունը. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր»: |

«44-օրյա պատերազմի մասնակցի թևը չկա, աչքը չկա, տարել բաժին, ծեծել են»․ վարդենիսցին՝ Փաշինյանին (տեսանյութ)
3721:06
«Բանավեճի» փոխարեն՝ Փաշինյանի քարոզը. ինչպես են խաբել Արթիկի քոլեջի ուսանողներին
7520:42
«Իրանի նավթային ենթակառուցվածքը կարող է պայթել երեք օրից»․ Թրամփ (տեսանյութ)
11220:34
«Ուժեղ Հայաստան»-ը և «ՀայաՔվե»-ն ստորագրել են համագործակցության հուշագիր
4720:30
«Փաշինյանը հերթական անգամ մոլորեցնում է՝ տարածելով ադրբեջանական թեզը»․ Մեսրոպ Առաքելյան
8120:18
«5 անձ է ձերբակալվել. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
8820:00
