Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 ապրիլի, 2026 թ.

«Կարո՞ղ ենք համարել, որ Անդրանիկ Քոչարյանը դեմ է դուրս եկել Նիկոլ Փաշինյանին»․ լրագրողը՝ Հայկ Սարգսյանին

84
Այսօր, 14:12
«Կարո՞ղ ենք համարել, որ Անդրանիկ Քոչարյանը դեմ է դուրս եկել Նիկոլ Փաշինյանին»․ լրագրողը՝ Հայկ Սարգսյանին

«Հանձնաժողովը տապալեց օրենքի նախագիծը։ Ստացվում է՝ անձնական ամբիցիայի պատճառով կորցրեցինք կարևորագույն նախագիծ»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում իր հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի չընդունմանը։ «Վարչապետը և կառավարությունը նախագծին կողմ են եղել, նախագիծը, որը դրական եզրակացությամբ եկել է ԱԺ, Քոչարյան Անդրանիկն ինձ ասել է՝ «խոսել եմ կառավարությունում, բոլորը կողմ են, ես գնում եմ Ամերիկա, գամ, անցկացնենք նախագիծը, առանց ինձ նիստ չանեք, պետք լինի՝ 24-ժամյա ռեժիմով նախագիծդ կանցկացնենք, կողմ են բոլորը»։ Ես ասել եմ՝ մինչև գաս, այս օրենքը 6 ամսով հետաձգվելու է, որովհետև մենք մինչև նստաշրջանի ավարտը ժամանակ չունենք...Գնում է Ամերիկա, մենք նիստ ենք դնում, նիստը չի կայանում։ Երբ վերադառնում է, ասում է՝ սա ի՞նչ նախագիծ է, առաջին անգամ եմ սենց բան տեսնում, ո՞նց կարա մարդ փող տա՝ կարճ ծառայի, ես դեմ եմ, տենց եմ քվեարկելու։ Ու դրա արդյունքում նախագիծը տապալվեց»,- մանրամասնել է Հայկ Սարգսյանը։

Ըստ պատգամավորի՝ վարչապետը կողմ է եղել իր նախագծին: Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք կարող ենք համարել, որ Անդրանիկ Քոչարյանը դեմ է դուրս եկել նաև Նիկոլ Փաշինյանին՝ նախագծին դեմ քվեարկությամբ, Հայկ Սարգսյանը պատասխանել է․ «Կարող եք նաև այդպես եզրահանգել»։

Հայկ Սարգսյանի ճեպազրույցը