«Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները կործանարար ազդեցություն կունենան համաշխարհային տնտեսության վրա»․ Արաղչի
![]() Իրանի զինված ուժերը վճռականորեն կպատասխանեն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակման։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ ֆրանսիացի գործընկեր Ժան Նոել Բարրոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում: «Այս տեսակի սպառնալիքը, ըստ էության, ռազմական հանցագործություններն ու ցեղասպանությունը օրինականացնելու փորձ է։ Եթե այն իրականացվի, Իրանի զինված ուժերը, անկասկած, վճռականորեն և լայնածավալ կարձագանքեն»,- Արաղչիի խոսքերը մեջբերել է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Արաղչին նաև նշել է, որ հարվածներն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին կործանարար հետևանքներ կունենան համաշխարհային տնտեսության համար: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին, եթե մինչև ապրիլի 6-ը Հորմուզի նեղուցը չբացվի: |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
