Քննիչ Հակոբ Հակոբկոխյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն
![]() ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի ՀԿԳ քննիչ Հակոբ Հակոբկոխյանի կողմից Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, այն է՝ խուզարկության կատարման կարգի խախտման, այսինքն՝ այլ անձանց, մասնավորապես՝ ԶԼՄ ներկայացուցիչներին առանց անհրաժեշտության խուզարկության վայր մուտք գործել թույլատրելու, ինչպես նաև Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների խախտման, այն է՝ զանգվածային լրատվության միջոցով նախաքննության տվյալների անհարկի հրապարկման, համազգեստ կրելու կանոնների խախտման առթիվ Ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն: «Նյուզ»-ին ՔԿ-ից հայտնել են, որ Հակոբ Հակոբկոխյանը հրավիրվել է Ներքին անվտանգության վարչություն բացատրություն տալու համար, որից հետո դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ խոսքը 18-ամյա Դավիթ և Միքայել Մինասյանների գործով քննիչի մասին է։ |

«Ո՞րն է Նիկոլի հրահրած ղալմաղալների իմաստը»․ Կարեն Վրթանեսյան
2516:00
«Նրանցից քանի՞սն է դատված»․ Ոսկան Սարգսյան
3415:48
«Փաշինյանն ամեն ինչ անում է՝ հայկականությունն արմատախիլ անելու նպատակով»․ Արմեն Հովասափյան
5815:36
Ալի Ջահանշահին պատասխանել է ԱՄՆ-ի սպառնալիքներին
6215:27
«Էս ռեժիմը չի կարողանալու կոտրել Դավիթին ու Միքայելին»․ Նաիրա Զոհրաբյան
6815:12
«Իրավիճակը կարող է լուծվել միայն հանրային մեծ արձագանքի շնորհիվ»․ Քրիստինե Վարդանյան
4915:06
