Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ.

Աշխատանքից ազատել են հայտնի բռնցքամարտիկի քննիչ որդուն, ով քննում էր 18-ամյա Դավիթի գործը

86
Այսօր, 18:36
Աշխատանքից ազատել են հայտնի բռնցքամարտիկի քննիչ որդուն, ով քննում էր 18-ամյա Դավիթի գործը

«ԱրմԼուր»-ի տեղեկությունների համաձայն, աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա պետին։ Վերջիններս քննում էին Փաշինյանի հետ 18-ամյա Դավիթի միջադեպիhttps://mamul.am/am/news/355081 գործը։

«Կիրակի օրը եկեղեցու տարածքում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո իրավապահ մարմինները ձերբակալել էին երկու երիտասարդ եղբայրների և ազատամարտիկի։ Քննիչները այցելել էին երիտասարդների բնակարան՝ իրականացնելու քննչական գործողություններ և խուզարկություն։ Իհարկե, նրանց տնից որևէ արգելված կամ գործի համար նշանակալի առարկա չի հայտնաբերվել։ Սակայն ուշագրավ է, թե ով էր քննչական գործողություններ իրականացրած քննիչը։ Իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ նա բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի որդին է»։