Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 մարտի, 2026 թ.

«Պատերազմով եք սպառնում մարդկանց, որոնք ՔՊ-ին քվե չեն տալու․ սա քրեորեն պատժելի արարք է»․ Արծվիկ Մինասյան

69
Այսօր, 18:48
«Պատերազմով եք սպառնում մարդկանց, որոնք ՔՊ-ին քվե չեն տալու․ սա քրեորեն պատժելի արարք է»․ Արծվիկ Մինասյան

«Իշխանությունը ոչ միայն շարունակում է նախորդ տարիների ապօրինի քրեական հետապնդումները, այլ նաև ավելացրել է նոր գործիքներ, դրանցից մեկը աշխատատեղերից զանգվածային ազատման սպառնալիքներն են այն մարդկանց, ովքեր չեն կիսում իշխանության տեսակետը։ Մարդկանց պարտադրվում է դիմում գրել նույնիսկ ընդդիմությանը բարևելու համար»,- այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամնին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նրա դիտարկմամբ՝ իշխանության կողմից կիրառվող գործիք է նաև վարչական ռեսուրսների անթաքույց կիրառմանը զուգահեռ ատելության նոր չափաբաժնի տարածումը։

«Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ականներն անընդհատ տարածում են, որ «եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, հաստատապես լինելու է պատերազմ»։ Սա քրեորեն պատժելի արարք է։ ՔՕ 421-րդ հոդվածը քրեական հանցագործություն է համարում պետության ինքնիշխանության դեմ ուղղված հանցագործությունը․․․ Երբ որ դուք սպառնում եք բռնությամբ և պատերազմով այն մարդկանց, ովքեր չեն քվեարկելու ՔՊ-ի օգտին, եթե ունենայինք դատախազություն և քննչական մարմիններ, որոնք Սահմանադրությանը ծառայեին, ոչ թե իշխող ուժին, ապա այս պահին քրեական վարույթներ նախաձեռնված կլինեին»,- ընդգծեց Մինասյանը՝ հավելելով, թե փորձ է արվում նախկին նախագահներին մեղադրել «պատերազմի հրձիգ լինելու մեջ, մինչդեռ նրանք ազատագրել են Արցախը և ապահովել արժանապատիվ պետականություն»։