«Ռոբերտ Քոչարյանը մաքուր պատերազմի հրձիգ է»․ Հայկ Կոնջորյան
![]() «Այո՛, ասում ենք, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» եկող ընտրություններում չունենա սահմանադրական մեծամասնություն, ապա ամենայն հավանականությամբ և վստահաբար լինելու է աղետաբեր պատերազմ»,- այս մասին Ազգային ժողովի հայտարարության ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Ինչո՞ւ ենք ասում, որովհետև այսօր ընդդիմությունը փաստացիորեն իր վրա է վերցրել պատերազմի հրձիգի գործառույթը: Ռոբերտ Քոչարյանը մաքուր պատերազմի հրձիգ է, Ռոբերտ Քոչարյանի ուժը պատերազմի հրձիգ է, «Դաշնակցությունը», ընդդիմությունը դեմ են սահմանազատման գործընթացին: Դո՞ւք չէիք, որ սահմանազատման գործընթացը փորձում էիք վիժեցնել: Դո՞ւք չէիք, որ ասում էիք՝ Կիրանցով դեպի Ղարաբաղ: Դո՞ւք չէիք, որ ամբողջությամբ խաղաղության գործընթացն ուզում էիք տորպեդահարել: Պարզ չէ՞, որ եկաք իշխանության, խաղաղության ամբողջ ճարտարապետությունը փլվելու է»,- հավելեց պատգամավորը։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
