«Աշխարհը, Մերձավոր Արևելքը և անշնորհակալ դաշնակիցները Եվրոպայում պետք է շնորհակալություն հայտնեն Թրամփին»․ Հեգսեթ
![]() Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հանդես է եկել Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական գործողությունների ընթացքի վերաբերյալ հայտարարությամբ՝ նշելով, որ անբարեխիղճ մամուլը թերագնահատում է հաջողությունները և ուռճացնում ծախսերը՝ փորձելով կասկածի տակ դնել յուրաքանչյուր քայլը: Նա նշել է, որ լրատվամիջոցների նպատակն է հակամարտությունը ներկայացնել որպես «անվերջանալի պատերազմ», սակայն իրականությունն այլ է: Այս մասին հայտնում է Clash Report-ը։ «Ցավոք, TDS-ն (Trump Derangement Syndrome) նրանց ԴՆԹ-ի մեջ է։ Նրանք ցանկանում են, որ Թրամփը պարտություն կրի», - հայտարարել է Հեգսեթը։ Հեգսեթի խոսքով մինչ օրս Իրանի տարածքում հարված է հասցվել ավելի քան 7000 թիրախի, և ԱՄՆ ուժերի կարողությունները շարունակում են աճել, մինչդեռ Իրանի կարողությունները նվազում են: Նա հավելել է, որ իրանցիները շարունակում են կրակել, սակայն նրանց հնարավորությունները սահմանափակ են։ «Աշխարհը, Մերձավոր Արևելքը, մեր անշնորհակալ դաշնակիցները Եվրոպայում և նույնիսկ մեր որոշ լրատվամիջոցներ պետք է մի բան ասեն Թրամփին. շնորհակալություն», - նշել է Հեգսեթը։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
